Դեկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։45-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչը՝ 56-ամյա Արտավազդ Կարապետյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն ժամանած «Եղեգնաձոր» ԲԿ-ի բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Վերջինիս դեմքը վրաերթի հետևանքով դարձել է անճանաչելի։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։