Search
Close this search box.

Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ. Թագուգի Թովմասյան

Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Քաղաքակիրթ աշխարհի լռության պատճառով կյանքեր են խորտակվում, ճակատագրեր խեղվում հայկական երկրորդ հանրապետությունում:

Իրավական պատիժը պետք է անխուսափելի լինի ազերիների և նրանց ագրեսոր առաջնորդի համար»,- գրել է նա:

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, շրջափակման մեջ թողնելով 120 հազար քաղաքացու:

Please enter a valid URL