Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Մանրամասները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Մադինա գյուղի տներից մեկում հայտնաերվել էր 10 օրական երեխայի դի: Ավելի ուշ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին,որ երեխայի եղբայրը հանկարծամահ էր եղել 1 տարեկանում:
Նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր: