Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն. մասնակցել են Վիտալի Բալասանյանը եւ Ռուբեն Վարդանյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված նոր իրողության պայմաններում երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Please enter a valid URL