Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում երևում է, որ մարզիկը քնել է՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոսկյա գավաթը գրկում:
«Բարի լույս»,- գրել է նա լուսանկարին կից։
Նա նաև ավելացրել է ևս երկու լուսանկար, որտեղ արդեն արթուն է և մատե է խմում՝ ձեռքում գավաթը բռնած։
Գրառումը մեկ ժամից պակաս ժամանակում հավաքել է տասը միլիոն հավանում: