Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիվանդին Կարմիր խաչի մեքենաներով թույլ են տվել անցնել Լաչինի միջանցքով, որը արդեն 8-րդ օրն է փակված է ադրբեջանցի իբր բնապահպան-ակտիվիստների կողմից։