Search
Close this search box.

Մխիթարյանը ՄՅՈւ-ի մարզաշապիկ կնվիրաբերի քաղցկեղով հիվանդ հայ երեխաների օգնությանը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» իր մարզաշապիկը` ստորագրված անգլիական ակումբի ֆուտբոլիստների կողմից, կնվիրաբերի քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին, տեղեկանում ենք ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջից. «Ի նշան «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների հանդեպ երախտագիտության, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր նպաստել են իմ մասին վավերագրական ֆիլմի ստեղծմանը, ես ՄՅՈւ-ի բոլոր ֆուտբոլիստների կողմից ստորագրված այս մարզաշապիկը նվիրաբերում են քաղցկեղով հիվանդ հայ երեխաների օգնությանը»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք` Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է երեկ` հունվարի 22-ին:

 

Please enter a valid URL