Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանը բացակայության պատճառով։

Պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին Քոչարյանի բացակայության հետ կապված բժշկական փաստաթուղթ ներկայացրեց։ Եվ քանի որ այն բժշկական գաղտնիք էր պարունակում՝ պաշտպանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին՝ փաստաթղթի և բուժման տևողության հետ կապված մանրամասները քննարկել դռնփակ նիստում։

Քննարկումից հետո Դանիբեկյանը հաջորդ դատական նիստը նշանակեց հունվարի 31-ին, ժամը 13:00–ին։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։

Please enter a valid URL