Search
Close this search box.

ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքի հարցը

ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին նշված է խորհրդի այսօրվա աշխատանքային ծրագրում, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Ուշադրության կենտրոնում կլինի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։

Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Please enter a valid URL