Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն խայտառակ հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն մի քանի օր է նույնաբովանդակ հայտարարություններ է տարածում․ «Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել․․․ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար»:

Լաչինի միջանցքը մեկ շաբաթից ավելի փակ է, այնտեղ Բաքվի զինվորականներ եւ այլ ուժայիններ են կանգնած, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ միջադեպեր չեն գրանցվել։

ՌԴ ՊՆ-ն մի քանի օր է հայտարարում է, որ միջանցքն ապաշրջափակելու համար բանակցություններ է վարում հայկական ու «ադրբեջանական» կողմերի հետ։ Նախ, բանակցություններ վարելու փոխարեն «խաղաղապահները» պարտավոր էին բռնել ցապարների վզից ու դուրս շպրտել միջանցքից՝ «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» պուտին-լավրովյան մանթրայի ու նոյեմբերի 9-ի թղթով ստանձնած պարտավորությունների համաձայն։

Երկրորդ, ինչու են «խաղաղապահները» բանակցում երկու կողմերի հետ․ մի կողմից, ցանկանում են իրենց վրայից գցել պատասխանատվությունը որպես «անկողմնակալ միջնորդ»։ Մյուս կողմից, դա նշանակում է, որ չկատարելով իրենց ուղիղ պարտավորությունը, կատարում են եւս մեկ խախտում՝ բանակցում են Բաքվի պահանջների շուրջ եւ այդ պահանջները ներկայացնում հայկական կողմին։

Ճիշտ նույն սխեմայով տեղի ունեցան Խծաբերդ-Հին Թաղերի, Փառուխ-Քարագլխի, Բերձորի եւ Աղավնոյի իրադարձությունները․ Բաքվի ներխուժումների հետեւանքները վերացնելու փոխարեն «խաղաղապահները» առաջնորդում էին Բաքվի պահանջները։ Նույնը կատարվում է Բերձորի ճանապարհին։

«Խաղաղապահների» համար ՄԱԿ-ի մանդատի, նրանց թվաքանակի սակավության, Ուկրաինայում Մոսկվայի խրվածության, Ռուսաստանն ուզում է, բայց չի կարող եւ նման այլ քարոզչական թեզերը ռուսների համար ալիբի ապահովելու նպատակ ունեն եւ ծառայում են թշնամական տանդեմի նպատակներին։ ՀՀ իշխանությունը խուսափում է ինքնիշխան որոշումների կայացումից, որոնք կարող են շրջել իրավիճակը
lragir.am

Please enter a valid URL