Հայաստանի Հանրապետության մի շարք տարածաշրջաններում մառախուղ է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի , Աշտարակի տարածաշրջաններում և Թալին-Արմավիր ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մասնավորապես` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։