Արդեն 8-րդ օրն է, որ Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ. Հիվանդանոցներում դադարեցված են բոլոր պլանային վիրահատությունները: Առավոտյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է:
Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, այդ հիվանդը, որը 15 տարի գտնվում էր հեմոդիալիզի վրա եւ ուներ տարբեր դեկոմպենասացված վիճակ, պետք է գնար այլ ստուգման:
Նա նաեւ նշել է, որ 1960 թվականին ծնված տղամարդը տեղափոխվել է Երեւանի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց,ո րտեղ պետք է իրականացվեր բաց վիրահատություն:
Այս պահին Ստեփանակերտի հնրապետական հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 92 հիվանդ, վերակենդանացման բաժանմունքում 11 հիվանդ է գտնվում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Մհեր Մուսայելյանն ասաց, որ 52-ամյա մի հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր, կոմատոզ վիճակում, արհեստական շնչառության սարքին միացված. «Երկու օր առաջ կոմայից դուրս է եկել, արդեն վիճակը կայուն է, մոտակա օրերին կտեղափոխվի բաժանմունք»:
Իր հերթին «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը նշեց, որ իրենց մոտ վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի եւ նորածնրային բաժանմունքում այս պահին 12 երեխա է գտնվում. «Ներկա պահին գերծանրաբեռնված է մանկական բաժանմունքը, որտեղ պառկած են բրոնխոթոքային պաթոլոգիաներով հիվանդները եւ նորածնային նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքը, որտեղ այս պահին գտնվում է 12 երեխա: Նրանց գերակշիռ մեծամասնության վիճակը գնահատվում է կայուն ծանր: վերակենդանացման բաժանմունքում գտնվողն 4 ամսական երեխան ծայրահեղ ծանր վիճակում է: Նրա կյանքին վտանգ է սպառնում»,-ասաց նա:
ՀՀ մասնագետների հետ խորհրդակցելով առցանց կապով Արցախի բժիշկները փոքրիկին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, բայց Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում