Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, փոխանցում է infoport-ը:
Զասին հարց հղեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին սադրանքների և ագրեսիվ գործողությունների մասին։ Ի պատասխան նա նշեց, որ առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Զասի խոսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիրներ են լուծում։
«Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,–- ասել է Զասը։
Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։