Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 27-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։