Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«8 օր Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին ճանապարհներին են մնացել, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից», — Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ սադրիչներ՝ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Please enter a valid URL