Search
Close this search box.

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ-ից տեղեկացնում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արմավիրի, Արարատի մարզերում և Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Նաիրիի և Բաղրամյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Please enter a valid URL