Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Յակովլևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դոնեցկի ուղղությամբ ռուսական ստորաբաժանումների գրոհիչ գործողությունների արդյունքում վերահսկողության տակ է վերցվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յակովլևկա բնակավայրը։ Այս պահին ավարտվում է բնակավայրի մաքրումը ուկրաինական զորքերի մնացորդներից», — նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ զինված ուժերը հետ են մղել ուկրաինական զորքերի հակագրոհները Դոնեցկի ուղղությամբ։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոդգորոդնոյե, Կլեշչիևկա, Կուրդյումովկա բնակավայրերի շրջաններում հակառակորդը հակագրոհներով կորցրած դիրքերը վերադարձնելու անհաջող փորձեր է ձեռնարկել։ Հրետանային հարվածների և ռուսական գրոհային խմբերի գործողությունների արդյունքում գրոհները հետ են շպրտվել ելման դիրքեր։ Հակառակորդը կորուստներ է կրել: Ոչնչացվել է ավելի քան 40 ուկրաինացի զինծառայող, երկու մարտական զրահապատ մեքենա և երեք ավտոմեքենա», — ասել են նախարարությունում։

Please enter a valid URL