Search
Close this search box.

«Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես…Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ..». արցախցի պատգամավոր

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես…Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ…Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ… 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն…

Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ…Ինչու՞ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից…

Ինչու՞ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից… ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչու՞ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց…

Հ.Գ. ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»…»։

Please enter a valid URL