ՌԴ զինված ուժերը դեկտեմբերի 16–ին զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Դեկտեմբերի 16-ին օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգերի, պաշտպանական-արդյունաբերական համալիրի ու դրանք ապահովող էներգետիկ օբյեկտների վրա։ Հարվածները հասել են իրենց նպատակին։ Բոլոր օբյեկտները խոցված են»,- հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ հարվածի հետևանքով արտասահմանյան արտադրության զենք–զինամթերքի ու պահուստային սպառազինության տեղափոխումը մարտական գործողությունների շրջաններ կասեցվել է։
«Ռուս զինվորականները կասեցրել են նաև Կիևի հակագրոհի փորձերը ԴԺՀ-ի երկու բնակավայրերում՝ Բախմուտսկի և Օպիտնոյեի շրջաններում։ Հրետանու հարվածներով և գրոհային խմբերի գործողություններով հակառակորդը կանգնեցվել է», — ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Արդյունքում սպանվել է 30 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել է 7 ավտոմեքենա։
Ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ շարունակել են հարձակողական գործողությունները և գրավել շահեկան դիրքեր։