Ջերմուկում այսօր՝ դեկտեմբերի 17–ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Armlfe.am-ը տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի հարցեր։