Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ Շենում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը՝ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։
«Բնականաբար անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, ինչը երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին»,-նշել է համայնաքապետը։
Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ Շենում։
«Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։