Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես առաջարկում եմ, որ ԱՎԾ պետը գնա իրա գործերին. Նիկոլ Փաշինյան

«Ինձ հուշեցին, որ Ազգային վիճակագրական ծառայության պետին հարցեր չեն տրվելու, ինչո՞ւ»,-«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումների ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Նա հողորդմամբ է հանդես գալու: Օրենքով նա չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ»,- պատասխանեց Խոսրով Հարությունյանը:

«Ես չասեցի ԱՎԾ պետին ներքաշեք քաղաքական դեբատների: Թվեր են հրապարակվելու, հարցեր ենք ունենալու: Բա էս ամբողջ պատմությունը նրանց զեկույցներից է սկսվում ու ավարտվում: Եթե հարց չպիտի տանք, զեկույցները կարող ենք կարդալ, տառաճանաչ ենք, թող ԱՎԾ պետը գնա իրա գործերով զբաղվի»,- բարկացավ Փաշինյանը:

Please enter a valid URL