Search
Close this search box.

Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ծանրորդ Վարազդատ Լալայանը (+109 կգ )երկամարտի 461 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Կոլումբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Մեկ այլ հայ ծանրորդ` Բահրեյնի կազմում հանդես եկող Գոռ Մինասյանը, արծաթե մեդալ է նվաճել՝ երկու մոտեցման արդյունքում բարձրացնելով 462 կգ (նա ընդամենը 1 կգ-ով է առաջ անցել Հայաստանի դրոշով հանդես եկող Լալայանից)։

Չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Երկու վարժությունով նա ցույց է տվել 466 կգ արդյունք։
Հիշեցնենք` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց դեկտեմբերի 5-16-ը։

Please enter a valid URL