Search
Close this search box.

Լավ լուր Արցախից

Շրջափակման օրերին՝ դեկտեմբերի 12-ից 16-ը Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում 13 ծնունդ է գրանցվել:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը:

«Նորածիններից 4-ը տղաներ են, 9-ը՝ աղջիկներ։ Ծնունդներից 2-ը գրանցվել են Մարտակերտի շրջանում, 1-ը Մարտունու, մյուսները՝ Ստեփանակերտում»,-մանրամասնեց խոսնակը:

Նրա տեղեկատվությամբ՝ այս պահի դրությամբ առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքն ու բուժպարագաներն բավարարում են, սակայն, ըստ մեր զրուցակցի, դրանց մատակարարման տեսանկյունից մտահոգիչ է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակ մնալը:

Please enter a valid URL