ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կազմել է 394.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.95 դրամ (աճել է 0.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.36 դրամ (նվազել է 5.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.10 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-398 դրամով, վաճառվում է 402-405 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-418 դրամով, վաճառվում է 427-435 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.17-6.00 դրամով, վաճառվում է 6.20-6.40 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 396-397 դրամով, վաճառվում՝ 401 դրամով:
Եվրոն գնվում է 418-421 դրամով, վաճառվում է 425 դրամով:
Ռուբլին գնվում է 5.90-5.95 դրամով, վաճառվում է 6.14 դրամով: