Search
Close this search box.

«Ժողովուրդ». Համբարձում Մաթևոսյանին փոխարինող չեն գտնում. ովքեր են դեմ Արայիկ Հարությունյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն հինգերորդ օրն է, ինչ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն մինչեւ այսօր նրան փոխարինող չի նշանակվել, այնինչ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար արդեն նշանակվել է Ժաննա Անդրեասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի թեկնածուի հարցում երկընտրանքի եւ փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ այս ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա նշանակումն ուշանում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ որոշում չունի: Այս հանգամանքն էլ իր պատճառներն ունի:

ՔՊ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ երկընտրանքի պատճառն այն դժգոհություններն են եղել, որոնք առկա են ՔՊ վարչության անդամների կողմից Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Նա կտրվել է իրականությունից, նախկին ընկերներին վերից է նայում եւ, գումարած դրան, վատ կառավարիչ է: Փոխվարչապետի փնտրտուքները դեռ շարունակվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL