Search
Close this search box.

Խորեն Լևոնյանը՝ իր առողջական վիճակի մասին

Սիրված դերասան եւ հաղորդավար Խորեն Լեւոնյանն իր ֆեյսբուքյան էջի Stories բաժնում գրառում է արել այսօր տեղի ունեցած ավտովթարի մասին:

«Վթար էր, անցավ գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է:

Սիրով ձեր՝ Խորեն Լեւոնյան», — գրել է դերասանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ժամը 18:40-ին Tesla մակնիշի ավտոմեքենան հարվածել էր Խորեն Լեւոնյանի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենային: Դերասանը տեղափոխվե էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Please enter a valid URL