Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։

Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Please enter a valid URL