Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թե իբր ոչ թե իրենք են անջատել Արցախի գազի մատակարարումը, այլ «լեռնային ցուրտ եղանակային պայմաններն են դարձել գազի անջատման պատճառ։
«Լեռնային շրջաններում ցուրտ եղանակային պայմաններին երբեմն նման խնդիրներ առաջանում են»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հնարավոր հանդիպմանը՝ Բայրամովը նշել է, որ հանդիպումը ծրագրվում է դեկտեմբերին: