Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավային Սուդանի նախագահ Սալվատորե Կիիրն ազգային օրհներգի ժամանակ միզել է

Հարավային Սուդանի նախագահ Սալվատորե Կիիրը հայտնվել է անհարմար դրության մեջ՝ ազգային օրհներգի կատարման ժամանակ աֆրիկյան պետության 71-ամյա ղեկավարը միզել է տաբատի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել նոր ավտոճանապարհի բացման հանրային միջոցառման ժամանակ։

Տհաճ իրավիճակը առաջացրել է ներկաների տարակուսանքը, սակայն ոչ ոք չի սկսել ընդհատել հանդիսավոր արարողությունը։

Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ տարիքի պատճառով երկրի ղեկավարը կարող է անմիզապահության հետ կապված խնդիրներ ունենալ։ Միաժամանակ, որոշ օգտատերեր հիացել են 71-ամյա Կիիրի հայրենասիրությամբ։ Նրանց կարծիքով՝ նա չի շեղվել նման հանդիսավոր առիթի ընթացքում զուգարան գնալով։

ArmLife.am

Please enter a valid URL