ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բամբասանք է անվանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հնարավոր փոփոխության մասին հրապարակումները եւ խորհուրդ է տվել համապատասխան կերպով վերաբերել դրանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Կպատասխանեմ ինչպես սովորաբար՝ համապատասխան կերպով վերաբերեք նման լուրերին», — ասել է Պեսկովը լրագրողների հարցին, թե քննարկվում է արդյոք կադրային փոփոխությունների թեման Կրեմլում։
Ավելի վաղ որոշ տելեգրամյան ալիքներում լուրեր էին հայտնվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ քննարկում սկսելու մասին՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հնարավոր հրաժարականի դեպքում։
Թեկնածուների թվում, մասնավորապես, նշվում էին Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, ԼԴՊՌ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի անունները։