Search
Close this search box.

«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքը։

«Հունաստանն Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում ապահովել առանց որեւէ նախապայմանի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտի եւ մարդկանց տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը։ Տեղի բնակչությանը պետք է պաշտպանել աղետներից»,-նշված է տարածված հաորդագրության մեջ:

Please enter a valid URL