Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինստագրամի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը.

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է։

Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Սա միակ կյանքի ճանապարհն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։

Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են ամբողջական շրջափակման մեջ։

Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից ցածր, մարդիկ ցրտահարումից կարող են մահանալ։ Սա իսկապես իրական հումանիտար աղետի է վերածվում։

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Please enter a valid URL