Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլիստների հետ հանդերձարանում է տոնել հաղթանակը՝ Քաթարում ընթացող ԱԱ-2022-ի երկրորդ կիսաեզրափակիչ խաղից հետո:
Հիշեցնենք՝ «Ալ-Բեյթ» մարզադաշտում կայացած Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի, որից հետո Մակրոնը իջել է VIP սրահից՝ միանալով հանդերձարանում իր հայրենակիցներին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստները երկրորդ անգամ անընդմեջ դուրս են գալիս աշխարհի առաջնության եզրափակիչ, իսկ եվրոպական քաղաքներում՝ Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետո, անկարգություններ են տեղի ունենում՝ մարոկկացի երկրպագուների մասնակցությամբ։
ArmLife.am