Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին իմիջային հարվածը ՌԴ խաղաղապահներն են ստացել, Արցախը կանգուն է ու կանգնելու է մինչև վերջ

Լաչինի միջանցքում իրավիճակն անփոփոխ է, ճանապարհը շարունակում է փակ մնալ, գազամատակարարում չկա, ժողովուրդն էլ պաշարված է, բայց նրանք կանգուն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ տարբեր խողովակներով աշխատանքներ տարվում են ճանապարհի բացման ուղղությամբ.

«Ադրբեջանի պահանջը հստակ է, նրանք ուզում են խեղդել Արցախը, սկսում են Կաշենի հանքավայրից, ուզում են, որ այն փակվի, իսկ դա մեր բյուջեն ապահովող կարևոր աղբյուրն է, այնտեղ մոտ 1800 մարդ է աշխատում, ուզում են կաթվածահար անել: Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որը շատ ապակառուցողական է, և այդ ապակառուցողական քաղաականությունը վարում է շատ համակարգված ձևով»,-հավելեց Արցախի արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներին ՝Բաբայանը կարծում է, որ ռուս խաղապահներն ամենաշահարգրգռված կողմերից մեկն են, որ ճանապարհը բացվի.

«Չէ՞ որ իմիջային հարվածներն առաջին հերթին իրենց են գալիս»,-ասաց Բաբայանը:

Please enter a valid URL