Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը, վերջին օրերի իրավիճակով պայմանավորված, ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ: