Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները գողացել են ու վաճառել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետևենք զարգացումներին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին և պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում:

Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել»։

Մարամասները թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL