Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
«Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին», — ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ արդեն 2 օրից ավելի փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Արցախը հայտնվել էշրջափակման մեջ եւ կանգնած է հումանիտար աղետի առաջ: