Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնել է այդ երկրի ՆԳՆ-ն։
Այսօր երեկոյան Ադրբեջանի ոստիկանության շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառի շրջանի Չիրաղլի գյուղի տարածքում ենթակառուցվածքային նախագծերի վրա աշխատող չորս անձինք պայթել են ականի վրա և վիրավորվել:
«Ներկայումս ոստիկանության աշխատակիցները համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ միասին ներգրավված են դեպքի վայրում», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ականների վրա պայթել են նաև ադրբեջանցի չորս զինվորներ, որոնցից մեկը մահացել է։