Search
Close this search box.

Ուշագրավ բացահայտում Արցախից․ Ադրբեջանցիները Արցախում գազն ու ճանապարհը միաժամանակ են փակել, ինչը Արցախի իշխանությունները թաքցրել են․ ինչո՞ւ են նրանք խնայում Ալիևին

Արցախում գործող «Կատարոտ» ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանն Արցախի իշխանության գործելաոճի հետ կապված սկանդալային բացահայտում է արել․

Թուրքերը Արցախում գազն ու ճանապարհը միաժամանակ են փակել, այսինքն հումանիտար աղետը սկսել է հենց նույն օրը, այդ օրը գազալցակայաններում արդեն գազ չկար։

Իսկ համայն հայությունն ու աշխարհի որոշ կենտրոններ ուշի-ուշով հետևում են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և ինչ-որ տեղ ֆիքսում այն, որպեսզի հարկ եղած դեպքում օր առաջ բարձրաձայնեն ու հումանիտար աղետը կոխեն ալիեվի աչքը…

Բայց արի ու տես՝ Արցախի իշխանությունները գազը կտրելու մասին հայտարարել են ուղիղ մեկ օր հետո, բնակարանների գազը կտրվելուց մի քանի րոպե առաջ, դե պարզ է, որ իշխանությունները ստիպված բարձրաձայնեցին այդ հարցը, քանի որ ժողովորդի բարձրաձայնելուց հետո խայտառակ էին լինելու։
Այստեղ հարց է առաջանում՝ ու՞մ են խնայում Արցախի իշխանությունները, կիրթ Ալիեվի՞ն, թե՞ հումանիտար աղետ առաջացրած գորշ գայլերին։
Ախր, շատ եք կասկածելի պահում ձեզ, պարոնայք։

Հ.Գ.Նորից եմ կրկնում՝ գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի…

Please enter a valid URL