Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը։
Բաքվի քաղաքականության նպատակն այլևս հասկանալի է: Ընդ որում, Ադրբեջանը երկու հանգամանք հաշվարկել է՝ դա ուժային դիսբալանսն է՝ ի վնաս մեզ, ու երկրորդը՝ այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանը չունի դաշնակիցներ:
Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետպատերազմյան երկու տարիներին: Փաստերն ավելի խոսուն են՝ մեր պաշտպանական կարողությունները չեն ավելացել, Երևանի գոյություն ունեցող կամ չունեցող օրակարգի շուրջ չունենք որևէ դաշնակից:
Կատարյալ ֆիասկո:
Իհարկե, գործող կառավարությունը կարող էր գոնե մի «ծառայություն» մատուցել մեր ժողովրդին, եթե որոշեր անցնում հեռանալ:
Այդ պատրանքն էլ չունենանք, որովհետև պետության համար ոչինչ չանելու գինը եղել է հենց սեփական իշխանության ամրապնդումը:
Ճակատագրական օրեր են ու վախենամ, որ Փաշինյանը հատում է մի «կարմիր գիծ», որից անդին այլևս հնարավոր չի լինելու անցնցում հեռացումը:
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից