Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու շուրջ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։