Search
Close this search box.

ՖՈՏՈ. Շենքի մուտքում 30-ամյա հարևանը վիճաբանել ու դանակի հարվածով սպանել է հարևանին

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկը, որտեղ աստիճանների վրա հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մուտքի 2-րդ հարկից դեպի 3-րդ հարկ բարձրացող աստիճանների վրա հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 62-ամյա Գ․ Նաղդալյանի դին։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գրիգորյանը։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։40-ի սահմաններում Գ․ Նաղդալյանի և նույն շենքի բնակիչ 30-ամյա Ա․ Բադալյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Գ․ Նաղդալյանի ձախ ազդրին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել են կասկածյալ Ա․ Բադալյանին, ում մոտ նաև հայտնաբերվել է հանցագործության գործիք-դանակը։

Վերջինս ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և Ա․ Բադալյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Please enter a valid URL