«Արսենալի» նախկին հարձակվող Քևին Քեմբելը վստահ է, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա փոխարինել Ալեքսիս Սանչեսին:
««Արսենալն» այլևս չունի Սանչեսի կարիքը, քանի որ թիմ է տեղափոխվում Մխիթարյանը: Եթե Օզիլը լքի «Արսենալը», ապա Մխիթարյանը կդառնա փլեյմեյքեր:
Կարծում եմ, որ ծրագիր կա, թե ինչպես պետք է աշխատի Օզիլ-Մխիթարյան զույգը»,- Քեմբելի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: