Search
Close this search box.

Արցախում մի քանի հիվանդի կյանքին վտանգ է սպառնում. նրանց չեն կարողանում Երևան տեղափոխել

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող մի շարք հիվանդների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրանց չեն կարողանում տեղափոխել Հայաստանի բուժկենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար»,– հայտնել է նա։

Նա ներկայացրել էմի քանի բուժառուի անուններ ու առողջական վիճակ, որոնց տեղափոխումը Հայաստանի հիվանդանոցներ խիստ անհրաժեշտ է։

Նրանցից մեկը միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Մեկ այլ հիվանդ ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար: Հիվանդներից մեկին էլ ցուցված է սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում, որը պետք է կատարել Երևանում։

Please enter a valid URL