Search
Close this search box.

Քրդերը մեղադրել են Ռուսաստանին դավաճանության մեջ

Քրդական ջոկատների գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն մեղադրել է Ռուսաստանին դավաճանության մեջ. «Ռուսաստանը ներկայում հանդիսանում է թուրքական պետության դաշնակիցը և գտնվում է մեզ հետ պատերազմի շեմին։ Մենք մեր պայմանավորվածություններն ունեինք Ռուսաստանի հետ, սակայն նա անտեսել է դրանք՝ դավաճանելով մեզ»,-նշել է քուրդ գլխավոր հրամանատարը։

Նա հավելել է, որ այժմ քրդերը տեսել են Մոսկվայի իրական դեմքը, և Ռուսաստանը դարձել է «անսկզբունքային պետություն»։

Հիշեցնենք, որ Աֆրինի շրջանում թուրքական Գլխավոր շտաբի ղեկավարությամբ հունվարի 20-ին մեկնարկել է քուրդ աշխարհազորայինների դեմ ռազմական գործողությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։

Please enter a valid URL