Search
Close this search box.

Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհն արդեն 9 ժամ փակ է. Արցախի ՆԳՆ

Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը:

«Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։

Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»,- ասվում է հայտարարության մեջ:

Please enter a valid URL