Ինչպես հաղորդում է «Baghramyan26» տելեգրամ ալիքը, ադրբեջանցիների ենթադրյալ «բնապահպանական ակցիայի» մասնակիցը Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եւ վարժ տիրապետում է հայերենին։
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով։ Այս մասին հայտարարել է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։