Search
Close this search box.

Վարչապետի դավոսյան թռիչքի համար անվճար օդանավ է տրամադրվել

«Կարեն Կարապետյանն անձնական օդանա՞վ չունի»,-այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով armtimes-ի այն հարցին, թե արդյոք վարչապետը անձնական ինքնաթիռով է մեկնում Շվեյցարիա` մասնակցելու տնտեսական ֆորումի. «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»- փոխանցում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իսկ թե ո՞ր ընկերությունն է վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել այդ օդանավը, տեղեկատվություն չկար:
Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանը չէր մասնակցում Դավոսի տնտեսական համաժողովներին: Եվ փաստացի վարչապետը կոտրեց դավոսյան սառույցը:Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին:

Please enter a valid URL