Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով մեկնել է Շվեցարիա: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ գրելով. «Դավոսի ճանապարհին»:
Հիշեցնենք, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):